Միքելե Ֆեռերո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միքելե Ֆեռերո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1925[1] |
Ծննդավայր | Դոլյանի, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 14, 2015[2][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո, Մոնակո |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Ամուսին | Maria Franca Fissolo? |
Ծնողներ | հայր՝ Պիետրո Ֆեռերո |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պիետրո Ֆեռերո և Ջիովանի Ֆեռերո |
Միքելե Ֆեռերո (իտալ.՝ Michele Ferrero, ապրիլի 26, 1925[1], Դոլյանի, Իտալիայի թագավորություն - փետրվարի 14, 2015[2][1], Մոնտե Կառլո, Մոնակո), իտալացի գործարար։ Նրան էր պատկանում շոկոլադ արտադրող Ֆեռերո բաժնետիրական ընկեկությունը, որը Եվրոպայում հրուշակեղենի երկրորդ ամենամեծ ընկերությունն է։ Միքելեն այդ ընկերությունը զարգացրել է իր հոր փոքրիկ հացի փռից և սրճարանից Ալբայում (Իտալիա)։ Նրա առաջին մեծ հաջողությունը բանջարեղենի յուղ ավելացնելն էր ավանդական ջանդույա շոկոլադե մածուկին հանրահայտ կրեմը՝ Նուտելան ստանալու համար։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքելե Ֆեռերոն ծնվել է 1925 թվականի ապրիլի 26-ին Դոլյանիյում։ Նա Պիետրո Ֆեռերոյի` Ֆեռերո ընկերության և Պիերա Ռոշերի հիմնադրի որդին էր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռերոն միացել է ֆիրմային 1949 թվականին։
Նա ամենահարուստ անձն էր Իտալիայում, ով ուներ $26 միլիարդ սեփական հարստություն։ Նա իր հարստությամբ 2008 թվականի մարտին գերազանցել է Սիլվիո Բերլուսկոնիին։ 2014 թվականի մայիսին Բլումբերգ միլիարդատերների ցանկում Ֆեռերոն թվարկված էր որպես 20-րդ ամենահարուստ մարդը աշխարհում։
Ֆեռերոյի բրենդներն են Նուտելան, Մոն Շերին, Կինդեր Շոկոլադը, Ֆեռերո Ռոշերը, Տիկ-Տակը և Կինդեր ձվիկները։
1997 թվականից նրա որդիները` Ջիովանի և Պիետրո Ֆեռերոները, ղեկավարում էին ընկերությունը իրենց հոր հետ միասին։ Պիետրոն մահացավ 2011 թվականի ապրիլի 18-ին Հարավային Աֆրիկայի վթարից հետո։ Ջիովանին դարձավ միակ գլխավոր գործադիր տնoրենը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռերոն և իր կինը՝ Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն, ունեին երկու որդի՝ Ջովանի Ֆեռերոն և Պիետրո Ֆեռերո Կրտսերը։
Ֆեռերոն ջերմեռանդ կաթոլիկ էր։ Ամեն տարի նա այցելում էր Լորդեսի տաճար և իր գրասենյակում և գործարանում ուներ Սբ. Մարիամի պատկերը։ Ֆեռերոն մահացավ 2015 թվականի փետրվարի 14-ին իր տանը Մոնտե Կառլոյում (Մոնակո)։ Նա 89 տարեկան էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|